Օգոստոսի 19-ին, ժամը 06.00-ից «Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցները հետախուզել են ջրանցքի տարբեր տեղամասերը՝ մինչև Այգեշատ գյուղ, սակայն աշխատանքներն ավարտվել են անարդյունք:
Ժամը 07.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 18-ին 1948թ. ծնված Մ. Ս.-ի վարած ավտոբուսը նկատել են ջրանցքից ոչ հեռու, իսկ վարորդի մասին տեղեկատվություն մինչ այս պահը չկա:
«Սևան-Հրազդան-Ջրառ» ՓԲԸ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ժամը 09.00-ից դադարեցնել ջրանցքում ջրի հոսքը: Փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:


