«Երկիրը ճգնաժամի մեջ է, և իսկապես այստեղ գաղջ մթնոլոտ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Նրա խոսքով` մեր երկրում շարունակվում է արտագաղթը հենց այդ գաղջ մթնոլորտի պատճառով և այս 4 տարիենրի ընթացքում 200 հազար հայաստանաբնակներ արտագաղթել են հենց դրա պատճառով:

Դեմիրճյանն այդ մթնոլորտի դեմ պայքարելու միակ տարբերակը համարում է իշխանափոխությունը, որը ըստ նրա, հնարավոր է իրականացնել նորմալ ընտրությունների միջոցով, ինչը տեղի չունեցավ այս ընտրությունների ժամանակ:

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ ՀԺԿ-ն չմասնակցեց ընտրություններին, Դեմիրճյանը պատասխանեց.

«ՀԺԿ–ն  չմասնակցեց ընտրություններին, քանի  որ մենք կարծում էինք, որ ընդդիմությունը պետք է մասնակցեր միասնականորեն` մեկ ցուցակով: Քանի որ այդպիսի բան չեղավ, մենք էլ չմասնակցեցինք»:

 Վերջինիս խոսքով` ընդդիմության այդքան քիչ ձայներ հավաքելը կապված էր նրա հետ, որ չստեղծվեց ընդհանուր դաշինք: