Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ 1.5 մլն գրավի դիմաց Դավիթ Սանասարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը. «Դավիթ Սանասարյանը համապատասխան ընթացակարգից հետո ազատ կարձակվի։ Գրավի չափը սահմանել է դատարանը։ Սանասարյանը ևս մասնակցում էր դատական նիստին»։
Մյուս փաստաբան Ռոբերտ Ռևազյանն էլ ասաց, որ գնում են գրավը վճարելու, ինչից հետո ազատ կարձակվի։