«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր՝ օգոստոսի 20-ին, լրանում է Աժ պատգամավոր, ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի 50-ամյակը, սակայն ծննդյան տոնակատարությունը կկայանա օգոստոսի 21-ին՝ «Օջախ» ռեստորանում։ Թեպետ տեղեկություններ կան, որ հյուրերի ցանկում են պատգամավորներ և բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, Շմայսը մեր լրագրողին ասել է, որ ինքն իր ընկերներով է ծնունդը նշելու, առանձնահատուկ չի նշելու։ «Որ նշեմ, շուտ կմեռնեմ»,– իբր հումոր է արել նա։ Հայտնի աստղիկների էլ չի հրավիրելու. «էդքան փող չունեմ»։ Սերժ Սարգսյանն էլ ներկա չի գտնվի, նա դեռ Ռիո դե Ժանեյրոյում է՝ այժմ արդեն «արձակուրդի» շրջանակներում»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: