«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե Հայաստանի գազալցակայաններում 1 խմ գազի սակագինը տատանվում է 170-200 դրամի միջակայքում, ապա Ղարաբաղում գործում է 350-370 դրամ սակագինը։ Խնդրի մասին տարիներ շարունակ բարձրաձայնում են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները, սակայն այն որևէ կերպ լուծում չի գտնում։ ԼՂՀ գազալցակայանները նույն գնով են գազը գնում «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, սակայն, Արցախի վարորդների վկայությամբ, վաճառվում է ավելի թանկ և անորակ գազ։ Երկու տարի առաջ Արցախի կառավարությունը նույնիսկ հանձնաժողով ստեղծեց՝ քննելու և հասկանալու խնդրի էությունը, սակայն այդպես էլ որևէ բան չփոխվեց»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: