«Իմ կողմից կոռեկտ չի լինի պատասախանել ՀԱԿ կուսակցության մասին ուղղված հարցերին, այդ հարցերը ուղղեք նրանց»,-այս նախադասությամբ կամ «Ժամանակը ցույց կտա» արտախայտությամբ էր պարբերաբար ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը շրջանցում լրագրողների հարցերին:

Ստեփան Դեմիրճյանի համար նաև բավականին մեծ դժվարություն էր տարանջատել ՀԱԿ դաշինք կամ կուսակցություն հասկացողությունները:

Վերջինս նաև չեր կողմնորշվում ԲՀԿ-ի ընդդիմություն լինել-չլինելու հարցով: Այնուամենայնիվ,  Դեմիրճյանի խոսքով, ԲՀԿ երբեք չի հայտարարել, որ ընդդիմություն  է, և հիմա ոչինչ տարօրինակ չէ, «սենսացիոն» ոչինչ չի լինի, եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ ինքը ընդդիմություն չէ: