Գիտնականները պարզել են մի քանի պատճառ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում կանանց: Այս մասին հաղորդում է The Times of India-ն:
Մասնավորապես Քամալ Կխուրանի կարծիքով առաջին հերթին ամուսնական զույգի խորը խնդիրներն են:
«Եթե ամուսնական զույգը հաճախ է վիճում, իսկ խնդիրները չեն լուծվում, սկսում է գործել քանդող մեխանիզմը»,- նշել է Կխուրանը: Նրա խոսքերով տղամարդը այդ դեպքում իրեն երջանիկ չի զգում և կանգնում է ընտրության առաջ պայքարել կամ փախչել: Արդյունքում տղամարդը գտնում է սիրուհի, քանի որ փորձում է իդեալական հարաբերություններ ստեղծել ընտանքից դուրս:
Երկրորդ ամենատարածված պատճառը ձանձրույթն է: Հետազոտողների կարծիքով շատ տղամարդկանց հոգնացնում է ամենօրյա ռեժիմը և նրանք հեշտությամբ իրենց ուշադրությունը դարձնում են մեկ այլ կնոջ:
Երրորդ պատճառը հեղինակների կարծիքով սեքսուալ բնույթի փորձարկում են: Նշվում է, որ այս պատճառով դավաճանած տղամարդիկ դավաճանում են շատ անգամ և տարբեր կանանց հետ:
Բացի վերոնշյալները դավաճանության պատճառ կարող է հանդիսանալ էմոցիոնալ անբավարարությունը: Այս մասին նշում են հոգեբանները: Երբ կինը շատ է զբաղված լինում իր գործերով, աշխատանքով, երեխաների դաստիարակությամբ, տղամարդը այլևս չի զգում, որ կարևոր է և անհրաժեշտ,ուստի էլ դիմում է դավաճանությունների:
Կարևոր է նաև դաստիարակությունը: Եթե ընտանիքում ավանդաբար ընդունված է եղել տղամարդկանց դավաճանությունը, ապա ստեղծվում է տպավորություն,որ դավաճանությունը բնական երևույթ է: