ՌԴ-ից Հայաստան գազամուղի պայթեցման փորձի համար Վրաստանում ձերբակալված անձինք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար: Այդ մասին հայտնում է Грузия Online-ը:

Նշենք, որ Վրաստանի հինգ քաղաքացիներ ծրագրել էին ահաբեկչական գործողություն իրականացնել Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի վրա: 

Ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը: Ահաբեկչության պատրաստման մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի՝ Բեկա Բ.-ն, Վլադիմիր Ռ.-ն, Մինդիա Վ.-ն, Ջաբա Մ.-ն, Նուրի Չ.-ն: