Սվերդլովսկի շրջանի Վերին Պիշմայում ձերբակալել են Սրեդնեուրալսկի 30 ամյա բնակչուհի Իրինա Կ.-ին: Նա ընդունել է, որ սառնարանում սառացրել է այն ժամանակ դեռ կենդանի իր նորածին երեխաներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կինը երկու տղա է ծնել դեռևս 2008 թվականին,իսկ այնուհետև նրանց դրել է տան սառնարանում:

Այնուհետև կինը երեխաների մարմինը տարել է Վերին Պիշմա քաղաքի «Կենտրոնական» հանրախանութ, որտեղ այն ժամանակ աշխատել է որպես վաճառողուհի և տեղադրել մեծ սառնարանի մեջ: Հանրախանութում երեխաներին հայտնաբերել են միայն օրերս շուրջ:

Այսպիսով նորածինների մարմինները սառնարանում գտնվել է շուրջ հինգ տարի: Սկզբում դատաբժշկական փորձագետները անգամ չեն կարողացել որոշել երեխաների սեռը, այնքան սառեցված վիճակում են եղել մարմինները: Երեխաներին գտել են Սրեդնեուրալսկի խանութներից մեկի լոգո նշանով փաթեթի մեջ,որն էլ հենց օգնել է բացահայտել հանցագործին: Ոստիկաններին օգնել է այն հանգամանքը, որ այդ քաղաքից միայն երկու կին են աշխատել խանութում, որտեղ գտել են նորածիններին: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:

Հիշեցնենք, որ նորածինների մարմինները հայտնաբերվել էին մայիսի 14-ին Սվերդլովսկի շրջանի Վերին Պիշմա քաղաքի «Կենտորանական» հանրախանութում, երբ վաճառողները սառնարանը բացել էին այնտեղից սննդամթերք դուրս բերելու համար: