«Օրերս Ծաղկաձորում մեկնարկած «Բազե» համահայկական Երիտասարդական հավաքի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատմել է, որ վերջերս Դավիթ Հարությունյանի հետ միասին «Բաղրամյան» կայարանից մետրոյով եկել են Հանրապետության հրապարակ, և իր գոհունակությունն է հայտնել մետրոպոլիտենի աշխատանքից՝ նշելով, որ վերջին տարիներին կատարված բարեփոխումները եղել են արդյունավետ՝ ավելի հարմարավետ դարձնելով տրանսպորտային այս միջոցը։ Սա անակնկալի է բերել հավաքվածներին, քանզի տեղյակ չեն եղել, որ վարչապետը մետրոյով էլ է երթևեկում։ Հիշեցնենք, որ վերջերս Սերժ Սարգսյանն էլ մետրոյով գնացել էր Սուքիասյանների «Ռոսիա Մոլի» բացմանը»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կդարցեք թերթի այսօրվա համարում: