Հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նույն օրը Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Լևոն Մնացականյանը այցելել են ԼՂՀ հարավարևելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին և շփման գծում տիրող իրավիճակին: