Մահացել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտան Լալա Ասլիկյանը, «Մարդը ոչ մի բան չխնայեց հանուն ուրիշ մարդկանց, ոչ առողջությունը, ոչ էլ կյանքը»:
Գյումրիի ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ գրել է. «Գնաց իմ լավ ընկեր Միքայելը Դանիելյանը։ Շատ էր սիրում կյանքը, ով չհասկացավ նրան, հետո կհասկանա, կլինեն, որ չեն էլ հասկանա և նրա դեմ պարբերական ֆիզիկական ու մյուս հարձակումները կշարունակեն արդարացնել դեռ երկար ժամանակ։ Միկան կյանքն ապրեց մարդու իրավունքների իր անզիջում ընկալմամբ, աննահանջ կերպով պաշտպանեց ում կարողացավ և որքան կարողացավ։ Սիրում էր ծովն ու վիսկի՝ Բուրբոն…»:
Միքայել Դանիելյանը հիմնադրել է Հելսինկյան Ասոցիացիան 1997 թվականին: 1997 թվականից առ այսօր հանդիսանում է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ: Որպես ՀԿ նախագահ ապահովում է կազմակերպության անձնակազմի աշխատանքի արդյունավետ կառավարումը համապատասխան բարձրակարգ չափանիշներին:


