Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն որոշել է Չեչնիայի մասին նկարահանվող ֆիլմում խաղալ գլխավոր դերը:Ընդ որում ֆրանսիական մամուլը նշում է, որ դերասանը կինոնկարում խաղալու է Չեչնիայի առաջին նախագահի դերը, չանայած որ ռուսական մամուլը հերքում է այս լուրերը և նշում, որ ֆրանսիացին մեկ այլ դեր է խաղալու ֆիլմում: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:
«Հոր սիրտը» ֆիլմում Դեպարդիեն խաղալու է Չեչնիայի ներկայիս նախագահ Ռամզան Կադիրովի հոր Ահմեդ Կադիրովի դերը: Այս մասին հայտնում է Le Monde պարբերականը:
Չնայած ռուսական աղբյուրները դեռևս չեն հաստատել, որ Դեպարդիեն խաղալու է հենց Կադիրովի դերը: «Չնայած որ ֆիլմի անունը «Հոր սիրտն է», սակայն խոսքը չի գնում Կադիրովի հոր մասին: Սակայն ընդհանրապես մի այլ պատմություն է և ավելի շատ նման է մարտաֆիլմի: Դեպարդիեն էկրաններում կներակայանա դրական հատկանիշներով չեչենցու դերում»,- այս մասին Известия պարբերականին հայտնել է Ռուսաստանի Պետֆիլմ ֆոնդի տնօրեն Նիկոլայ Բորոդաչևը: