Այսօր առավոտյան Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոցը՝ կալանքը, գրավով փոխելու որոշման առնչությամբ:

Ըստ պաշտպան Տիգրան Եգորյանի՝ իրենք դիմելու են Վճռաբեկ դատարան: Դատական նիստին, որը տևել է 5 ժամ, ներկա է եղել նաև Արամ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի բոլոր անդամներին առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):