Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունը անցկացրել է հատուկ գործողություններ մայրաքաղաքի Նասիմի և Խեթայ շրջաններում: Ինչպես ադրբեջանական 1news.az գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը  ոստիկանության աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Խեթայ շրջանի Dalga շոգեբաղնիքում և Նասիմի շրջանի Infinti գիշերային ակումբում: Հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է 55 մարդ` 45 կին և 10 տղամարդ: Պարզվել է, որ կանայք, որոնց մեծ մասը եղել են Ուզբեկստանի քաղաքացիներ 16-20 տարեկան, զբաղվել են մարմնավաճառությամբ: