Նախնական տեղեկություններով՝ Իտալիայում երկրաշարժի հետևանքով հայեր և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 11.30 կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս, 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրել է, որ նշված ժամի դրությամբ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 247-ի, իսկ տուժածներինը՝ 368-ի: Ըստ տեղեկատվության՝ զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:
Նշվում է, որ Հայաստանի հյուպատոսարանը անընդհատ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:
Հռոմում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654: