Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում օգոստոսի 25-ին վթարի հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն անգիտակից վիճակում տեղափոխված ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան, 48-ամյա Ալեքսանդր Սվիտկոյը մահացել է:

Նշենք, որ 25.08.2016թ. ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի աջ կողնակ և կողաշրջվել ձորակի մեջ:

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը: