Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք RIA Novosti-ից:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման մեջ մեծ ներդրումի համար պարգևատրել Բարեկամության շքանշանով Նալբանդյան Էդվարդ Աղվանովիչին՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարին»:
Նշենք, որ ՌԴ նախագահը նույն շքանշանով պարգևատրել է նաև Լաոսի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետության ազգային ժողովի նախագահ Պանի Յատխոտին և ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժան Դեցզյանին: