Օգոստոսի 26-ին, ժամը 9.25-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ճանապարհին դիակ է հայտնաբերվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 45-րդ կմ-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Շատվան գյուղի բնակիչ, 1941 թ. ծնված Վլադիմիր Գրիգորյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուսի:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: