Ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քննարկել են ներկուսակցական և այլ հարցեր «Նիստի ընթացքում նախագահը ներկայացրել է իր արտասահմանյան այցերի արդյունքները, գիտեք, որ նախագահն այցելել է Մոսկվա, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, ընդհանուր առմամբ նախագահների հանդիպումը համարում ենք հաջողված: Անդրադարձ կատարվեց նաև Սերժ Սարգսյանի այցին Բրազիլիա, որտեղ նա հանդիպումներ է ունեցել: Շարմազանովի խոսքով՝ նիստում անդրադարձ է եղել սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին»: