Օգոստոսի 26-ին, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում Դաշտոյան փողոցի թիվ 4 տան տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
Օգոստոսի 27-ին կկազմվի հանձնաժողով՝ վնասի չափերը որոշելու համար:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ տեղի ունեցած քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիա քաղաքի Երիտասարդության փողոցում ծառը պոկվել և ընկել է ճանապարհի վրա՝ փակելով ճանապարհահատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները ծառը հեռացրել են երթևեկելի մասից:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 11.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ գիշերը տեղի ունեցած քամու հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի դպրոցի և հարակից տներից մեկի տանիքները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին:
Օգոստոսի 27-ին կկազմվի հանձնաժողով՝ վնասի չափերը որոշելու համար:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 11.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ երեկ՝ ժամը 16.30-ից մինչև 17.00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Հովիտ գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տների տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց պոկվել է Հովիտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 9 տան (սեփականատեր Ա. Հ.) տանիքից (300 քմ) ցինկապատ թիթեղներ մոտ 104 քմ և վնասվել են տանիքի փայտյա կառուցատարերը մոտ 0.3 խմ: