Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը Սարի թաղի գործով կալանավորված Գարիկ Առուստամյանին ազատ արձակելու որոշում է կայացրել՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Բողոքը բերվել էր օգոստոսի ութին, նիստը մի քանի անգամ հետաձգվել էր տարբեր պատճառներով, այդ թվում նաև նրա համար, որ վարույթ իրականացնող մարմինը ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստին: Վերջապես նիստը կայացավ, որի ընթացքում ներկայացվեց բողոքի երկու պահանջները՝ ընդհանրապես կալանքից ազատել Գարիկ Առուստամյանին կամ կալանքից ազատել գրավի դիմաց: Վերաքննիչ դատարանը բավարարեց առաջին պահանջը և առանց գրավի ազատ արձակեց Գարիկ Առուստամյանին»,-ասել է Առուստամյանի փաստաբան Զորայր Հարությունյանը: