Նախախորհրդարանը մայիսի 17-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք: Հանրահավաքի ընթացքում ներկայացվելու են. 1. Հայաստանում ձևավորված նորգաղութային կառավարման կեղեքիչ համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ ազատվելու կենսական անհրաժեշտությունը, 2. նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձևավորմամբ և լեգիտամացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը, 3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագրային մոտեցումները, 4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:
Նախախորհրդարանի հանրահավաքի 4 կետերը
