Քիչ առաջ «Էրեբունի» հիվանդանոցում ավարտվել է «Սասնա ծռերի» անդամ Արամ Մանուկյանի ոտքի վիրահատության առաջին մասը. ոսկորի համադրումը բարեհաջող է անցել, այժմ մկաններն են կարվում:
Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբանը: Փաստաբանը նաև հերքել է լուրերն այն մասին, որ հնարավոր է նրա ոտքը կարճանա:
Փաստաբանի խոսքով՝ գնդակը փշրել է Արամ Մանուկյանի ոտքի ոսկորը։ Հայր ու որդի Մանուկյանները բազմաբեկոր վնասվածքներ են ստացել: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի երկու ոտքն է վնասվածք ստացել: