Թուրքիան վերջին 24 ժամվա ընթացքում Սիրիայի Ջարաբլուս քաղաքին հասցրել է 61 հրետանային հարված՝ թիրախավորելով 20 թիրախ: Թուրքիան նաև վերսկսել է ավիահարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի զինյալների ճամբարներին:
Եթե մինչև վերջերս Թուրքիան PKK-ի դեմ պայքարի շրջանակներում բավարավում էր Իրաքի տարածքում PKK-ի ճամբարներին, կամ ենթադրյալ թիրախներին ավիահարվածներ կամ հատուկ ռազմական գործողություններ իրականացնելով, ապա այսօր Թուրքիան անցել է լայնածավալ պատերազմի Սիրիայի տարածքում ԻՊ-ի և քրդական գործոնի դեմ: Եթե Էրդողանին սուր քննադատության էին ենթարկում պետական միջոցները Իրաքում PKK-ի դեմ պայքարի միջոցով վատնելու համար, ապա այսօր, չի բացառվում, որ Թուրքիայի ներսում նոր բողոքի ալիք բարձրանա՝ Թուրքիային լրացուցիչ ֆինանսկան ծանր բեռի տակ մտցնելու համար...
Կիլիկիա Հայաստանիֆեյսբուքյան էջից: