Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների (haqqin. az, politika. az, meydan. tv) տարածած սադրիչ տեղեկությունը, թե օգոստոսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևմտյան հատվածում` նախիջևանյան ուղղությամբ, խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարությունից հայտնում են, որ ՀՀ Զինված ուժերը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: