Ղարաբաղին Արցախ կոչողները թող հիշեն:
Ղարաբաղցիները համառորեն, սրբի նման պահպանում են ադրբեջանական «Ղարաբաղ» անունը և ոչ մի կերպ այն չեն փոխում հայկական Արցախով:
Նախապատրաստում են սահմանադրական փոփոխություններ, Կառավարման համակարգը փոխում են, բայց անունը կմնա նույնը՝ թուրքական ՂԱՐԱԲԱՂ:
Բակո Սահակյանի խորհրդական, մշտակա կգբ-շնիկ Գառնիկը՝ շատ հայկական Իսագուլյան ազգանվամբ, այսօր բարձրաձայնում էր, որ Հայաստանում շատերը հասել են այնտեղ, որ արդեն համարում են, որ Ղարաբաղը Հայաստան է, կամ նրա մի մարզը: Ըստ նրա, շատերը չեն հասկանում, որ Ղարաբաղը կայացած ինքնուրույն պետություն է,
Հայաստանից լիովին անկախ: ՈՒ համեմատում էր Վրաստանի ու Ադրբեջանի հետ:
Ստացվում է, որ երիցս ճիշտ էր մյուս կգբ-շնիկ զորիբալայանը, որ ասում էր, որ ղարաբաղցիները գրավել են Հայաստանը:
Ու մենք փաստորեն դարձել ենք Ղարաբաղին հարկատու գաղութ:
Ինչպես ժամանակին ասենք ռուսները հարկատու էին Ղրիմի խանին: Միայն մի տարբերությամբ, որ մենք համ էլ Մոսկվային ենք հարկատու միաժամանակ:
Հայաստանն ու Արցախը պետք է ազատագրել հայության տարբեր հատվածների՝ Հայաստանի ու Արցախի միջև սեպ խրող մոսկովյան դրածո իշխանավորներից, փոխել գաղութային կառավարման համակարգերը և՛Արցախում, և՛ Հայաստանում, և ազատագրվել ռուսական գաղութատիրությունից:
Ընդ որում այս երեք բանը պետք է արվի զուգահեռ, ըստ պատմականորեն ընձեռված հնարավորությունների, որոշելով առաջնահերթությունը տվյալ պահին:
Ալբերտ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից: