«Կրակոցներ կան, խախտումներ լինում են մեր հարևանների կողմից: Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը: 

Նա նշեց, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, իսկ կրակոցները վերջին շրջանում պակասել են: Պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը կարելի է համարել հանգստություն փոթորկից առաջ, Սեյրան Օհանյանն ասաց, որ հայկական զինուժը միշտ էլ պատրաստ է դիմագրավել ցանկացած գործողության։

«Զինված ուժերի գործողությունների մեջ միշտ էլ մեր գործողությունները փոթորկի նման են: Մենք միշտ պահում ենք զգոնությունը և պատրաստ ենք դիմագրավել փոթորկին»,– մանրամասնել է Սեյրան Օհանյանը: