«Հացը Հայաստանի համար առաջին անհրաժեշտության այն սննդատեսակն է, որի սպառման անկումը նույնիսկ գնողունակության նվազման հետ չի կարող կապվել։ Եթե Հայաստանում հաց քիչ է արտադրվում, դա ուղղակի նշանակում է, որ սպառողներն են պակասել, այսինքն՝ արտագաղթի հետևանք է։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.3 տոկոսով։

«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա յոթ ամիսների ընթացքում արտադրվել է 164 հազար 100 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել էր 168 հազար տոննա հաց»,- գրում է թերթը։