Ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո, երբ աղմուկ բարձրացավ Սիսիան-Գորիս ճանապարհի անմխիթար վիճակի մասին։ Մամուլում մեծ աղմուկ եղավ, որ ԱԺ փոխնախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին պատկանող ավտոճանապարհաշինական կազմակերպությունը վատ է նորոգել Սիսիան- Գորիս ճանապարհը:
Փաստորեն, այս աղմուկից հետո բիզնես լեդին որոշել է վաճառել «Սիսիան-Բուատ» ընկերությունը: Ընկերությունը վաճառել է Ռուսաստանցի գործարար Կարեն Գրիգորյանին:
Դարձյալ ըստ մամուլի հրապարակումների ԱԺ փոխնախագահը արդեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում էր:
Ենթադրվում է, որ տիկին ԱԺ փոխնախագահը ստիպված է վաճառել գերշահույթ ապահովող ընկերությունը: