«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ մեծամասնականով ՀՀԿ-ից պատգամավոր դարձած Մուրադ Մուրադյանն ակտիվորեն աշխատում է ՀՀԿ-ի դիրքերը Մասիսի տարածաշրջանում ամրապնդելու համար և ամենուր, ուր կա ԲՀԿ-ական համայնքապետ, ՀՀԿ-ական թեկնածուներ է առաջադրել:

Նրա ջանքերով էր նաև, որ ԲՀԿ անդամ, ինքնառաջադրված Կարապետ Օհանյանն ինքնաբացարկ ներկայացրեց։ Մասիսում խոսում են, որ ԲՀԿ-ն սկզբում այլ թեկնածություններ է քննարկել` ՋՕԸ նախկին պետ Ավետիս Դալլաքյանի և մարմարաշենցի, ազատամարտիկ Սայադ Հայրապետյանի թեկնածությունը: Սակայն Օհանյանը պնդել է, որ ինքնառաջադրվելու ու մինչև վերջ պայքարելու է: Ասում են նաև, որ ինքնաբացարկից առաջ բանակցություններ են ընթացել Օհանյանի և ՀՀԿ-ականների միջև։ Թեկնածուն համաձայնել է դուրս գալ որդուն ընտրություններից հետո փոխքաղաքապետ, իսկ իրեն՝ Մասիսի ՋՕԸ տնօրեն նշանակելու դիմաց։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: