«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել և «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել։
Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը Հայաստանից ԱՄՆ է տեղափոխվել հատուկ չվերթով։ Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմել է ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանել են հետևյալը.
«Շնորհակալություն դեսպան Միլսի առողջությանը վերաբերող Ձեր անհանգստության համար։ Նա այժմ գտնվում է Լոնդոնում և այնտեղ հետազոտվում է մի փոքրիկ առողջական խնդրի հետ կապված։ Նա շատ վստահում է հայաստանյան իր բժիշկներին, ովքեր խորհուրդ տվեցին դիմել այդ քայլին։ Ինքը՝ դեսպան Միլսը, լավ է և պլանավորում է շուտով վերադառնալ Հայաստան»:
Ավելի մանրամաս կարդացեք թերթի այսօրվա համարում: