Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի թաղման կապակցությամբ ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:
Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 1800-2000-ն Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 1200-1400-ին Մատենադարանի ճեմասրահում: