Ալիևը, նավթը ու բամբակը.
Վերջերս տեղի ունեցած ասուլիսներից մեկի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատվով է դուրս գալիս ճգնաժամից: Սակայն այդ ամենից հետո ավելացնում է , որ Ադրբեջանը նաև պետք է բամբակի արտադրություն սկսի, քանի որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանի որոշ շրջաններում զբաղվել են դրա արտադրությամբ և այն մեծ եկամուտներ է բերել քաղաքացիներին և պետությանը:
Իհարկե, ոչ ոք տեղյակ չէ, թե այդ ինչպես Ադրբեջանը պատվով դուրս եկավ ճգնաժամից, քանի որ մինչև հիմա այդ պետությունը կրակն է ընկել նավթի գների տատանումներից: 2016 թվականի ապրիլ ամսից հետո շատ երկրներ ու ֆիրմաներ հրաժարվել են համագործակցել Ադրբեջանի հետ, այն համարելով ռիսկային երկիր, քանի որ պատերազմի մեջ գտնվող երկրի հետ բիզնես կապեր հաստատելը այդքան էլ հարմար չէ:
Ապրիլի հրադադարի պատճառներից մեկը հենց այս խնդիրներ էր: Ալիևը լավ էի հասկանում, որ մեկ շաբաթում կորցնում էր իր հետ համագործակցող ֆիրմաների մի մասին ու այդպես շարունակվելու դեպքում կեսից ավելին կհրաժարվեին իր երկրի հետ բիզնես ծրագրեր անելուց: Սակայն ապրիլից հետո էլ շարունակվեց այդ ամենը, ընթացքում նաև սկսվեց տատանվել նավթի գները ու մինչև հիմա դեռ հարցական է , թե Ադրբեջանի տնտեսությունը , որքան կարող է դիմանալ նավթից եկած եկամուտներով, իսկ այդ երկրի բյուջեի մեծ մասը հենց դրա շնորհիվ է լցվում:
Հիմա Ալիևը ժողովրդին համոզելով փորձում է վերականգնի 70-ականների բամբակի արտադրությունը, բայց հասկանալի է, որ դա չի ապահովի այն եկամուտը,որը ապահովում է նավթը, սակայն դրանով հնարավոր է , որոշակի ժամանակահատված փակել նավթի եկամուտի պակասը: Բայց բամբակի արտադրությունը զրոյից զարգացնելու համար էլ ժամանակ է հարկավոր, իսկ ժամանակի խնդիր Ալիևը ունի, քանի որ ամեն վարկյան նավթի գինը տատանվում է: