ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Rio-2016 օլիմպիական խաղերի ընթացքում ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտի արդյունքը բողոքարկելու գործընթացին: Նա նշեց, որ այդ գոտեմարտը «լկտի», «անբարո» ձևով իրականացավ:
«Ինչ վերաբերում է հենց մենամարտի բողոքարկմանը, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,- ասաց նա:
Հրաչ Ռոստոմյանը նշեց, որ ՀԱՕԿ-ը համագործակցում է միջազգային իրավաբանների հետ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: «Երբ իրենք իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի»-ասաց նա: