Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ մեր հավաքականը 2012 թվականից պատրաստվում էր պատշաճ ձևով օլիմպիական խաղերին ներկայանալու համար:
Հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, Ռիոյի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձան Ռիոյի օլիմպիական խաղերի արդյունքներին:
Անդրադառնալով Միհրան Հարությունյանի գոտեմարտին, նա ասաց, որ բոլորի համար պարզ էր որ այն անարդար էր տեղի ունեցել: Նա նշեց, որ որպես գլխավոր մարզիչ գոհ է արդյունքներից, ամեն ինչ լավ էր և գերազանց:
Սամվել Գևորգյանն ասաց, որ Միհրան Հարությունյանը չորս տարի է ինչ Հայաստանում: «Նա ամենաբարձր որակներով պատրաստ էր օլիմպիական խաղերին: Այս մրցաշարին ինքն ընդհանրապես ոչ մի բացթողում չի ունեցել»,-ասաց նա և նշեց, որ անարդար և անբարո կերպով անցկացվեց մրցաշարը:
«Հիմա խորհրդակցել ենք, և փորձելու ենք ամեն ինչ անել, եթե հնարավոր է, կարողանանք մեդալը հետ բերել, պայքարելու ենք, որ ոսկե մեդալը վերադարձնենք Հայաստանին»,-ասաց նա: