Ռուսաստանը Սիրիա է ուղղարկել Яхонт տեսակի հականավային թևավոր հրթիռներ: Այսպիսով Բաշար Ասադի կառավարությանը տրված է հիանալի հնարավորություն պայքարել միջազգային հանրության` սիրիացի ապստամբներին տրամադրման յուրաքանչյուր փորձ: Այս մասին գրում է The New York Times-ը:

Նոր  տեսակի զենքերի մատակարարման մասին չորեքշաբթի օրը անանուն պայմաններում հայտնել են ամերիկյան կառավարության ներկայացուցիչները, որոնք ծանոթ են հետախուզության տվյալների հետ: Պարբերականին հարցազրույց տված փորձագետները նկարագրել են հրթիռները որպես «նավերի իրական սպանողներ» և շեշտել են, որ Ռուսաստանի այդպիսի գործողությունները պետք է գնահատել որպես օժանդակություն Բաշար Ասադի ռեժիմին և որպես ջանք Սիրիայի սահմաններից հեռացնելու արևմտյան ռազմածովային ուժերը:

Միաժամանակ նշվում է, որ Ռուսաստանը պատրաստ է Սիրիային տրամադրել նաև С-300 հրթիռներ 2010 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում: Ընդ որում որոշ լրատվական միջոցներ նշում են, որ հրթիռային համակարգերն արդեն գտնվում են երկրում ռուս ռազմական խորհրդականների հետ:

Հրթիռների մատակարարման լուրերը համընկել են Բարաք Օբամայի հայտարարության հետ, որի համաձայն ԱՄՆ պատրաստ է պատրաստ է ռազմական միջոցներ կիրառել Ասադի ռեժիմի նկատմամբ,եթե հաստատվեն Սիրիայում քիմիական զենքի օգտագործման դեպքերը:

«Ներկայումս ԱՄՆ գործարկել է մի շարք միջոցառումներ Սիրիայի նկատմամբ և ես պատրաստ եմ դիմել նաև հավելյալ միջոցների, այդ թվում դիվանագիտական-ռազմական, քանի որ Սիրիայում քիմիական զենքը սպառնալիք է ինչպես մեր այնպես էլ մեր դաշնակիցների, հարևանների և ընկերների համար»,- այս մասին նշել է Բարաք Օբաման Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած համատեղ մամլո կոնֆերանսի ժամանակ: