Microsoft կազմակերպության հիմնադիր Բիլ Գեյթսը վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը համաձայն միլիարդատերերի վարկանիշի, որը ամեն աշխատանքային օր թարմացվում է Bloomberg-ի միջոցով: Այս մասին պարբերականը հայտնել է մայիսի 17-ին:

Bloomberg-ի գնահատմամբ Գեյթսի հարստությունը 2013 թվականի մայիսի 17-ի դրությամբ կազմել է 72,7 մլրդ դոլար, որը 10 մլրդով ավելի շատ է քան անցած տարվա համեմատ:

Բիլ Գեյթսը առաջին հորիզոնականը վերցրել է մեքսիկացի մեդիամագնատ Կարլոս Սլիմայից, որը ամենահարուստ մարդն է եղել աշխարհում 2010-2012 թվականների ընթացքում: Սլիմայի հարստությունը մայիսի 17-ի տվյալներով կազմել է 72,1 մլրդ դոլար:

Microsoft-ի հիմնադիրը շուրջ 13 տարի ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարդը սկսած 1995 թվականից մինչ 2008 թվականը: Գեյթսին հաջողվել է դրանից հետո միայն մեկ անգամ վերադարձնել աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը 2009 թվականին:

Բիլ Գեյթսի հարստության մեծ մասը կառավարվում է իրեն պատկանող Cascade Investments հոլդինգի միջոցով: Նա  իր կնոջ հետ միասին եղել է Բիլ և Մելինդա Գեյթս բարեգործական հիմնադրամի համահեղինակներից մեկը, որը 1994-2010 թվականներին բարեգործական նպատակներով տրամադրել է շուրջ 28 մլն դոլար:

Bloomberg-ի վարկանիշային աղյուսակը ամեն օր թարմացվում է սկսած 2012 թվականից: Սկզբում վարկանիշային աղյուսակում եղել է ընդամենը 40 մարդ, սակայն 2013 թվականի հունվարի 23-ից նրանց թիվը աճել և հասել է 100-ի: Այս մասին գրում է Lenta.ru-ն: