Թուրքիան շարունակում է ինչպես ռազմական տեխնիկայի , այնպես էլ մարդկային կորուստներ կրել Սիրիայում:
Սիրիայի հյուսիսում՝ Ալ-Ռայի քաղաքի մերձակայքում, մարտի են բռնվել թուրքական բանակն ու ԻՊ-ի զինյալները: ԻՊ-ի զինյալներին հաջողվել է ետ շպրտել թուրքական բանակին, իսկ հեռահար հրթիռային կրակով՝ շարքից հանել սիրիական Ոուքուվ գյուղում գտնվող ռազմական ողջ տեխնիկան: Մասնավորապես, թուրքական կողմը հայտարարում է, որ խոցվել է երկու տանկ, որի հետևանքով զոհվել է թուրքական բանակի երկու զինվոր, իսկ ևս երկուսն էլ ծանր վիրավորվել են: Հիշեցնեմ, որ այսօր առավոտյան թուրքական բանակը մտել էր Ոուքուվ և Սադվի գյուղերը, սակայն այս պահին լքում են գյուղերը:
Կիլիկիա Հայաստանի ֆեյսբուքյան էջից: