Իրանի Սահմանադրության պահպանողականների խորհուրդը արգելել է կանանց դնել թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին հայտարարել է Խորհրդի անդամ Մուհամմեդ Յազդին:

Նրա խոսքերով համաձայն օրենքի կանանց արգելված է իրենց թեկնածությունը դնել նախագահական ընտրությունների ժամանակ: Սակայն փորձագետների կարծիքով սահմանադրության մեջ ուղղակի արգելք գոյություն չունի:

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին: Ընտրություններին իրենց թեկանծություն են առաջադրել շուրջ 686 մարդ, որից 30-ը կին, սակայն վերջնական ցուցակը դեռևս հաստատված չէ: Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պաշտոնավարությունը ավարտվում է այս տարվա հունիսին, քանի որ չի կարող երրորդ անգամ առաջադրվել: Այս մասին նշում է Дождь գործակալութունը: