Նստում ես 44 համարի ավտոբուսը : 5 րոպեի ճանապարհն անցնում ես 15 րոպեում, որովհետև մեր հարգարժան վարորդի 2 ձեռքերը զբաղված են՝ աջով արևածաղիկ է ուղարկում ստամոքս , ձախով՝ կեղևն է դուրս շպրտում : Ինչ խոսք, տաժանակիր աշխատանք է :) : 5 րոպեում կարողանում է 4-5 վթարից խուսափի , 6-7 հայհոյախառը ազդանշանի չպատասխանի, չրթչրթոցով ազդի շտապող ուղևորների նյարդերին, կարմիր լույսի տակ հասցնում է էդ նույն կեղևով ատամները մաքրի: Բայց էսքանի մեջ մի լավ բան կա, ու անպայման հարկավոր է վարորդից շնորհակալություն հայտնենք, որ, ոչ թե թքում էր դուրս , այլ, իրեն նեղություն տալով, օգտագործում էր նաև ձախ ձեռքը :

#վարորդի_օրն_էլ_օր_չի

Լուսինե Տոնոյանի ֆեյսբուքյան էջից: