ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնությունը, այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը

ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-ից 8-ը կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև արխիվային տեղեկատվության կիրառման և փոխանակման, ինչպես նաև միասնական միջարխիվային տեղեկատուի ստեղծման հարցերի քննարկմանը: