«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մեզ հասած տեղեկություններով, հոկտեմբերի 2-ին Վանաձորում նշանակված ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի անդամներին հրահանգվել է 4 միլիոն դրամ ուղղել կուսակցության նախընտրական ծախսերին։

ՀՀԿ ցուցակի անդամներն այդ մասին իմացել են ցուցակում ընդգրկվելուց հետո միայն։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե նման բան չկա. «Այդ ի՞նչ արտառոց ցան է, նման երևույթ չկա, ես տեղեկացված չեմ, և նման բան չի կարող լինել։ ժողովրդական բանահյուսության շարքից հարցերին չեմ կարող պատասխանել»։

Նշենք, որ Թադևոսյանը խոսել է նախընտրական պաշտոնական հիմնադրամի մասին։ Իրականում այդ հիմնադրամներում ներառվում է նախընտրական ծախսերի մի չնչին մասը։ Մասնավորապես ընտրակաշառքները, որ հսկայական գումար է, որևէ տեղ պաշտոնապես չի երևում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: