Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանի հետ և երկու մարտական հաշվարկ դեպքի վայր են ժամանել ժամը 23.44-ին, սակայն կամրջի վրա ինքնասպանության փորձ անող անձ չի հայտնաբերվել:
Ժամը 00.25-ին ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնից տեղեկատվություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ անձը չպարզված քաղաքացու դի է հայտնաբերվել:
Երիտասարդը ինքնասպանություն գործելուց առաջ զանգահարել է ընկերոջը և հայտնել, որ ինքը դիմում է այդ քայլին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Ա. Կ.-ն Երևանում գործող ճանաչված ֆիրմային ընկերություններից մեկում աշխատում էր մենեջեր։