Հաջող պրոդյուսերինգը օգնեց Հայաստանը ներկայացնող Դորիանս խմբին անցնել եզրափակիչ փուլ: Դորիանս խմբի «Lonely Planet» երգը խմբի համար գրել է լեգենդար Black Sabath-ի երաժիշտ և երգահան Թոմի Այոմին, որը հաջողությամբ կատարեց Երևանի խումբը և տեղ գրավեց եզրափակիչում` չնայած Եվրատեսիլի սառը վերաբերմունքին ռոքի նկատմամբ: Այս մասին գրում է ռուսական Газета պարբերականը:
Հետաքրիր է, որ նրանց Անդրկովկասյան հարևանները Վրաստանից(Սոֆո Գելովանիի և Նոդիկո Թաթիշվիլիի դուետը) և Ադրբեջանից(Ֆարիդ Մամեդովը) հայկական խմբի ֆոնին շատ թույլ տպավորություն գործեցին, գուցե այն պատճառով, որ ամբողջովին հրաժարվել էին իրենց ազգային պատկանելիության ցուցադրումից:Ադրբեջանի ներկայացուցիչը կատարեց «Hold me» զգացմունքային բալադան, որը չէր տարբերվում մրցույթին ներկայացված տասնյակ երգերից` շեշտը դնելով միայն թափանցիկ հայելու մեջ շոուի վրա: Երգարվեստի ավանդություններով հարուստ Վրաստանը կատարեց Waterfall ձանձրալի երգը, ավանդական Եվրատեսիլի բալադային երգերի շնչին համահունչ, որոնք սկսվում են զգացմունքային շշնջումներից: Երգը համահունչ էր ամերիկյան դեռահասների համար նախատեսված կինոնկարների երգերին: Այնուամենայնիվ նրանց նույնպես հաջողվեց դուրս գալ եզրափակիչ փուլ: