Հետապնդումների պատճառով Վրաստանից փախած և ռուսական քաղաքացիություն ստացած Լևան Տկեբուչավան, որպես երախտիք նոր հայրենիքի, փոխել է իր ազգանունը և դրել Պուտին:
«Հայրենասեր» երկրպագուների ակումբի 48-ամյա ղեկավարը Պուտինի երդումնակալության օրը ստացել է ռուսական անձնագիր իր կուռքի ազգանունով:
Լևան Տկեբուչավա-Պուտինը Ռուսաստան է ժամանել Վրաստանից մոտ 10 տարի առաջ: Պատմական հայրենիքում աչքի ընկնելով իր քաղաքական ակտիվություններով` փախստականը որոշել է շարունակել հանրային գործունեությունը նաև Մոսկվայում և ընգրկվել է «Միավորված Ռուսաստան» կուսակցության շարքերը:
«Հայրենիքում ես պայքարում էի Վրաստանի ամբողջականության համար, սակայն հետագայում Սաակաշվիլի կողմնակիցների հետ վեճից հետո ինձ վրա հարուցեցին քրեական գործ»,- այս մասին հայտարարել է Տկեբուչավա-Պուտինը և ավելացրել, որ Ռուսաստան ժամանելով 2003 թվականից սկսել է հիանալ երկրով, իսկ հետագայում նաև նախագահով:
Նա նաև նշել է, որ ազգանունը փոխելուց հետո ավելի շատ է ձգտում նմանվել Պուտինին, անգամ զբաղվում է ՌԴ նախագահի սիրած մարզաձևերով: