Բանտի ադմինիստրացիայի տեղփոխությունից(ռակիրովկա) կալանավորների վիճակը չի փոխվի, էլ չխոսենք ազատության մասին: Այսօր ողջ հայ ժողովուրդն է հասկացել, թե ինչպես են ձևավորվում կամ նշանակվում Հայաստանի իշխանության մարմինները:
Հայաստանը ամբողջովին գերված է ռուսական կայսրության կողմից և ցանկացած տեղաշարժ կատարվում է անմիջապես «կենտրոնի» որոշմամբ, այդ թվում նաև վերջին փոփոխությունները: Ֆորպոստի համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, թե իր դրածոներից որ մեկի հետույքը, որ աթոռին կհանգրվանի: Կարևորը, որ հայկական գուբեռնիան շարունակի մնալ հավերժ աղքատ ու հետամնաց, մուրացիկի պես ձեռքն իրեն մեկնած:
Ոմանք արդեն միամտորեն անցել են բուռն քննարկումների կատարվող փոփոխությունների վերաբերյալ, առանց հասկանալու, որ աթոռակիրների փոփոխությունից հայաստանի թալանի ծավալները չեն փոխվելու: Որքան, որ «կոնգրեսմեններ» շմայսի ու սեյրանի աթոռների տեղփոխությունից կարելի է երկրի վիճակի փոփոխություն ակնկալել, ճիշտ այդքան էլ ֆորպոստի պահակների հերթական հետույքափոխությունից ...
Հ.Գ. Եթե ամեն օր «աշխատանքի» գալուց «հայոց իշխանները» ցելլա գցեն, թե այսօր ով, որ աթոռին է հետույքը փռելու, և եթե սաշիկը հայտնվի նախագահի աթոռին, սեռժիկը կոնսերվատորիայի ռեկտոր, լիսկան կաթողիկոս, իսկ ՀՀԿ-ի ջադուն մշակույթի նախարար, Հայաստանի ոչ մի բնակիչ իր մաշկի վրա որևէ փոփոխություն չի զգա, բայց զատո մի քանի տարվա «քննարկման» նյութ կունենա...
Արմեն Զատիկյանի ֆեյսբուքյան էջից: