Քարիմովի մահվանից հետո ճնշում են նրա աղջկան
Ուզբեկստանում ֆինանսատնտեսական ստուգումներ են սկսվել երկրի՝ ապրանքներ ներմուծող խոշորագույն շուկայում, որը հանդիսանում է նաև այդ երկրի՝ ապրանք ներկրող խոշորագույն ընկերությունը:
Ստուգումները իրականացվում են իբր բնակչության հորդորով, ընկերությունը կասկածվում է հարկերից խուսափելու և ապօրինի ճանապարհներով արտասահմանյան արժույթով առևտուր անելու մեջ:
Շուկայի և ընկերության սեփականատերը Տիմուր Տիլլյաևն է՝ Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի փոքր աղջկա՝ Լոլա Քարիմովայի ամուսինը:
Սեպտեմբերի 2-ին մահացել էր Իսլամ Քարիմովը։ Նրա թաղմանը ներկա են եղել կինը՝ Տատյանա Քարիմովան և փոքր աղջիկը՝ Լոլան:
Այսպիսի հետաքրքիր բան է կյանքը: Հայրը 1991 թվականից սեփական բռի մեջ էր պահում Ուզբեկստանը, իսկ նրա մահվանից հետո ընտանիքը շուտով կկորցնի ունեցվածքի մեծ մասը, եթե ոչ ամբողջը: Սա կարող են ականջներին օղ անել նաև մեր պաշտոնյաները հետագայում անակնկալի չգալու համար:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: