Ամերիկաի Գլենդել քաղաքում 36 ամյա Էդվարդ Նիկոլայանը ցմահ ազտազրկման է դատապարտվել: Նա մեղադրվում է 2006 թվականին Բերբանք քաղաքի բնակչուհու առևանգման և Գլենդելի հյուրանոցներից մեկում բռնաբարության մեջ:
Նիկոլյաննն առնվազն յոթ տարի ժամկետով իրավունք չի ունենա դիմելու դատարան վաղաժամկետ պայմանական ազատման համար:
Նիկոլայանի մեղսակից Տիգրան Բեդրոսյանը արդեն ազատ է արձակվել բանտից: Նիկոլայանը նախկինում դատապարտված չի եղել և միակ բացառությունը եղել է 2005 թվականին վարորդական իրավունքից զրկումը, քանի որ վարել է ալկոհոլի ազդեցության տակ:
Նիկոլայանը ձերբակալվել է 2009 թվականի դեկտեմբերին Նյու Յորքում բռնաբարության մեղադրանքով: Մի քանի ամիս անց ձերբակալվել է նաև Նիկոլայանի մեղսակից Բեդրոսյանը:
Համաձայն Միացյալ նահանգների շրջանային դատարանի Նիկոլայանը և Բեդրոսյանը հանդիպել են կնոջը Բուրբանկում Էլեֆենտ բարում, որտեղ նրանք թմրանյութեր են լցրել կնոջ բաժակի մեջ,անզգայացրել և այնուհետև տեղափոխել Գլենդելի Սակուրա մոթել: