Իշխանությունը սպասեց ընրությունների ավարտին և հետո նոր բացահայտեց գազի գնի թանկացման մասին լուրերը, ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի, իրատեսական չեն, քանի որ ՀՀ իշխանություններով չի պայմանավորված գազի գնի բարձրացումը:

Խոսրով Հարությունյանի կարծիքով պետք չէ մեծ քաղաքագետ լինել  և հեռատես, որպեսզի գլուխ հանենք գազի գնի թանկացման հետ կապված Ռուսաստանի դաշնության վարած քաղաքականությունից:

«Մանկամիտ կլինի այն կարծիքը, որ Ռուսաստանը չի թանկացնելու գազը, քանի որ մենք և Ռուսաստանը լավ հարաբերությունների մեջ ենք»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Վերջինիս խոսքով, Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ էներգակիրներն ունեն հատուկ դերակատարում  և Հայաստանն էլ բացառություն չէ:

Այսպիսով,  Հարությունյանը հերքեց այն վարկածը, որ իշխանությունները հատուկ են լռել գազի անխուսափելի թանկացման մասին:

Հարությունյանը սրա փոխարեն առաջարկում է  մեր երկրում ալտերնատիվ էներգիայի աղբյուր ստեղծել և վերադասավորել սեփական կարողություները: Վերջինիս տրամաբանությամբ,  իրատեսկան է նաև այն,  որ  գազի սակագնի թանկացումը նշանակում է սպառողական ապրանքների   գների բարձրացում: